Tuition Assistance

(AVAILABLE TO ARMENIAN CITIZENS ONLY)

The goal of the tuition assistance program is to provide Armenian citizens with financial assistance according to his/her financial need. This allows academically gifted but economically disadvantaged students to have an equal opportunity to attend AUA. Tuition assistance is awarded as a grant that does not have to be repaid. Assistance may range from 25% to 90% of the total tuition costs. Students must maintain good academic standing to continue receiving tuition assistance each semester.

Ուսման վարձին ուղղված աջակցություն

(Տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին)

“Ուսման վարձին ուղղված աջակցություն” ծրագրի նպատակը Հայաստանի քաղաքացի  ուսանողներին ըստ կարիքի սահմանվող ֆինանսական աջակցություն տրամադրելն է: Այն բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողների համար ՀԱՀ-ում կրթության հավասար պայմաններ է ստեղծում: Ուսման վարձին ուղղված աջակցությունը տրվում է որպես առանց փոխհատուցման կրթաշնորհ: Օժանդակությունը կարող է կազմել ամբողջ ուսման վարձի 25-90%-ը: Յուրաքանչյուր կիսամյակ աջակցություն ստանալու համար ուսանողները պետք է շարունակեն ցուցաբերել բարձր առաջադիմություն: